Հասարակություն

Սուբվենցիոն ծրագրեր՝ Գառնիում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիաների շրջանակում Կոտայքի մարզի Գառնի համայնքում իրականացվում են չորս ծրագրեր՝ փողոցների լուսավորության անցկացում, գազաֆիկացում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում և խմելու ջրի խողովակների անցկացում:

Լուսավորության համակարգի անցկացում ծրագրի շրջանակում Գառնիում, Գեղադիրում և Ողջաբերդում ընդհանուր առմամբ կառուցվում է շուրջ 7317 մ երկարությամբ լուսավորության համակարգ:

Շահած ծրագրի արժեքը շուրջ 63 մլն. դրամ է, որից 29 մլն. դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 34 մլն. դրամը (55%)` համայնքի ներդրումը: Աշխատանքները սկսվել են 2024 թվականի սկզբից և նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

Գազաֆիկացում ծրագրի շրջանակում Գառնիում և Գեղարդում ընդհանուր առմամբ կատարվում են 2650 մ երկարությամբ խողովակաշարի անցկացման աշխատանքներ: Շահած ծրագրի արժեքը շուրջ 53 մլն. դրամ է, որից 24 մլն. դրամը (35%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 29 մլն. դրամը (65%)` համայնքի ներդրումը: Աշխատանքները սկսվել են 2024 թվականի սկզբից և նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գառնիում, Գողթում և Գեղադիրում ընթանում են նաև ընդհանուր առմամբ 7500մ երկարութամբ և 6մ լայնությամբ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: Շահած ծրագրի արժեքը շուրջ 723 մլն. դրամ է, որից 253 մլն. դրամը (35%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 470 մլն. դրամը (65%)` համայնքի ներդրումը:

Գառնի գյուղի խմելու ջրի խողովակների անցկացում ծրագրի շրջանակում Գառնիում ընդհանուր առմամբ կատարվում է 5.9 կմ երկարութամբ խողովակների անցկացման աշխատանքներ: Շահած ծրագրի արժեքը շուրջ 138 մլն. դրամ է, 55 մլն. դրամը` համայնքի ներդրումը: Աշխատանքները սկսվել են 2024 թվականի սկզբից և պետք է ավարտվեն 2025 թվականի տարեվերջ: