Հասարակություն

Հիփոթեքում եկամտահարկի վերադարձի գումարի չափը փոխվել է

Կառավարության որոշմամբ 2025թ․ հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը` այժմ սահ­ման­ված 1․5 մլն դրամի փոխարեն։

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է նաև, որ եկամտահարկի վերադարձման համակարգը 2027թ․ հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք, իսկ 2029-ի հունվարի 1-ից այն չի կիրառվի ողջ հանրապետության վրա:

Այս որոշումը չի վերաբերում մինչ այս վարկավորված քաղաքացիներին։