Հասարակություն

Հավաքագրվել են ավտոճանապարհների ծածկի վիճակի տվյալներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժինը 2024 թվականի երրորդ եռամսյակում հավաքագրել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մոտ 663կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։

Հետազոտվել են միջպետական նշանակության 291.9կմ և հանրապետական նշանակության 371.15կմ ավտոմոբիլային ճանապարհներ։ Ուսումնասիրությունները կատարվել են ակնադիտական և գործիքային մեթոդներով (IRI միջազգային անհարթության գործակցի որոշում)։

Հավաքագրված տվյալներն ընթացիկ վերլուծության ենթարկելուց հետո մուտքագրվում են HDM տնտեսագիտական վերլուծության մոդելում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով։