Հասարակություն

Հայտնի է՝ ինչու են Ռուբիկ Հակոբյանին հանել ԱԺ շենքից

ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցներն ԱԺ շենքից այսօր հանել են նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին, որ մասնակցում էր խորհրդարանական լսումներին։ Մինչ նրան դուրս կհանեին, Հակոբյանը գոռգռացել է անվտանգության աշխատակիցների վրա, ասելով. «Մի՛ արեք, ես ձեր հերն անիծելու եմ»։

Ավելի ուշ ԱԺ-ից պարզաբանել են միջադեպը։ «Խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։
Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»,- հայտնել է ԱԺ նախագահի խոսնակը։