Հասարակություն

Սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17-ին և 18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

​Մարզերում հոկտեմբերի 17-ին և 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։

Հոկտեմբերի 19-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հոկտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Երևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։