«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 16-ին ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 18-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 17-ին ժամը 09:30-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Ա.Բակունցի, Յու.Բախշյանի, Մ.Մաշտոցի, Օրբելյանների, Գ.Նժդեհի փողոցների ջրամատակարարումը, ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Խորենացու 47-49, Ծատուրյանի 34 հասցեների ջրամատակարարումը,
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: