Հասարակություն

Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Այդ մասին Radar Armenia-ին հայտնեցին ՔԿ-ից։

Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։

Գործով մեղադրյալների թվում է նաև նրա կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։