Հոկտեմբերի 20-26-ը Երևանում տեղի կունենա «ՌԵԱ» 16-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային արտադրության անիմացիոն ֆիլմեր, որոնք ցուցադրվելու են Կինոյի տանը։ Տոմսերը կարող եք ձեռք բերել tomsarkgh.am կայքից։
Radar Armenia-ն ներկայացնում է, թե փառատոնի շրջանակում երբ և ինչ ֆիլմեր ենցուցադրվելու։
- Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 19։00 և հոկտեմբերի 22-ին՝ ժամը 21։00-ին, կցուցադրվի օսկարակիր ռեժիսոր Միշել Ազանավիսյուսի «Ամենաթանկ բեռը» (The Most Preciousof Cargoes) անիմացիոն ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա Կաննի միջազգային կինոփառատոնում։
- Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 17։00-ին, հատուկ չինական մշակույթի սիրահարների համար կցուցադրվի «Փոթորիկը» (The Storm) ֆիլմը։
- Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19։00-ին, և հոկտեմբերի 23-ին՝ ժամը 21։00-ին,կցուցադրվի անիմացիոն կինոյի կենդանի դասական Ժան-Ֆրանսուա Լագիոնիի «Պարտեզի նավակը» (A Boat in the Garden) ֆիլմը։
- Հոկտեմբեր 23-ին՝ ժամը 19։00 և հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21։00, կցուցադրվիօսկարակիր ռեժիսոր Ադամ Էլիոթի «Խխունջի հուշերը» (Memoir of a Snail) ֆիլմն՝ իր սև հումորով, զարմանահրաշ հերոսներով և յուրօրինակ անիմացիոն լուծումներով, որը այս տարվա must-watch անիմացիոն ֆիլմերից է։
- Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 21։00-ին և հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19։00, կցուցադրվի ֆրանս ճապոնական արտադրության «Անզու անունով ուրվական-կատուն» (Ghost Cat Anzu) ֆիլմը, որ Կաննի միջազգային կինոփառատոնից Երևան է հասել
հատուկ անիմեի ու մանգայի սիրահարների համար։ - Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի Իսպանիայի հեղինակավոր Սան Սեբաստիան կինոփառատոնի անցյալ տարվա հիթը՝ «Սուլթանուհու երազը» Sultana’s Dream) ֆեմինիստական և պատմամշակութային անիմացիոն ֆիլմը։
- Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի Սեպիդեհ Ֆարսիի «Ազդանշան» (The Siren) ֆիլմը, որը Բեռլինի կինոփառատոնի անցյալ տարվա անիմացիոն հիթերից է։ Այն պատմում է 14-ամյա դեռահասի մասին, որը պատերազմից տուժած քաղաքում փնտրում է եղբորը։
- Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17։00, կուցադրվի «Անժելոն հրաշքների անտառում» (Into the Wonderwoods) անիմացիոն ֆիլմը, որը 10-ամյա տղայի արկածների մասին է։ Ֆիլմն այս տարի ցուցադրվել է Անսի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնում։
- Հոկտեմբերի 25-ին, 26-ին և 27-ին հին ու բարի Դիսնեյի լեգենդար 3 ֆիլմերնառաջին անգամ պաշտոնապես կցուցադրվեն Երևանում։ Հոկտեմբերի 25-ին` ժամը 14:00, կցուցադրվի «Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը», 26-ին՝ ժամը 15։00 կցուցադրվի օսկարակիր «Գեղեցկուհին և հրեշը» և հոկտեմբերի 27-ն՝ ժամը՝ 15։00 օսկարակիր «Ատլանտիդա․Կորուսյալ կայսրությունը» ֆիլմը։
- Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի համարձակ քույրերի՝ Ժուլիետի և Կարմենի արկածների մասին պատմող «Սիրոկկոն և Քամու թագավորությունը»
Sirocco and the kingdom of the Winds) ֆիլմը։
Հիշեցնենք՝ «ՌեԱ» փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական» հիմնադրամը, «Հ.Հովնանյան»ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Փարիզի ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Իսպանիայի թագավորության ներկայացուցչությունը Երևանում Գյոթե ինստիտուտը, Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։
Հայկ Մագոյան