Ֆինանսներ

Բյուջեից որքա՞ն գումար կուղղվի քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներին

Քննչական կոմիտեին 2025թ. պետբյուջեի նախագծով նախատեսված է հատկացնել 18.9 մլրդ դրամ։

Radar Armenia-ն տեղեկացավ, որ, 2024թ. համեմատ, հաջորդ տարի կոմիտեին հատկացվելիք գումարի չափը կաճի 8.7%-ով։

Գումարի մեծ մասը՝ 16.8 մլրդ դրամ, նախատեսված է ուղղել քրեական վարույթների իրականացմանը, 23.4 մլն դրամ՝ վերապատրաստման կազմակերպմանը, 316 մլն դրամ՝ ՔԿ պահուստային ֆոնդին, 721 մլն դրամ՝ փորձագիտական ծառայությունների տրամադրմանը։ 990 մլն դրամ էլ կուղղվի ՔԿ շենքային պայմանների բարելավմանը։ 

Հակակոռուպցիոն կոմիտեին 2025թ. բյուջեից կուղղվի 3.4 մլրդ դրամ, ինչը 6.3%-ով պակաս է այս տարվա ցուցանիշից։ Գումարից 3.3 մլրդը կուղղվի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ու քննությանը։ Վերապատրաստումների համար կտրամադրվի 10.5 մլն դրամ, իսկ շենքային պայմանների բարելավման համար՝ 35 մլն դրամ։

Ա.Գ.