Հասարակություն

«Հավի շաուրման» չի համապատասխանել պահանջներին

«Հավի շաուրման» չի համապատասխանել պահանջներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արման Գրիգորյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Բաղրամյան փ․), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱՄՔ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական