ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կանզասի նահանգապետ Լորա Քելիի հրավերով աշխատանքային այցով գտնվել է նահանգում՝ մասնակցելու Կանզասի բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին գեներալ-մայորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառման ավարտից հետո դեսպանը հանդիպում է ունեցել նահանգապետ Լորա Քելիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, Նահանգապետի Երևան այցի, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստանի և Կանզաս նահանգի գործընկերությունը խորացնելու մասին: