Հասարակություն

Հայաստան ժամանողները կարող են օգտվել «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» QR կոդերից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսուհետ Հայաստան ժամանողները, կարող են օգտվել «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ նոր ցուցանակների QR կոդերից:

ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողութան բաժնում, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի աջակցությամբ տեղադրվել են «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ լուսավորված ցուցանակներ` համալրված QR կոդերով, որոնց միջոցով ուղևորները կարող են ծանոթանալ մաքսային ոլորտի ուղեցույցներին և օրենսդրությանը: