Հասարակություն

47 ոստիկան հեռացվել է թմրամիջոց օգտագործելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձել է հանցավորության վիճակին։ Նախարարի խոսքով՝ ոստիկանությունում գրեթե իսպառ վերացել է հանցավորությունը թաքցնելու երևույթը, ինչը ժամանակին հանցավորության աճին նպաստող հանգամանք է եղել։

Անդրադառնալով սպանության դեպքերի աճին՝ նախարարը նշել է, որ դրանց  80%-ը կատարվել է կենցաղային հողի վրա։

Ինչ վերաբերում է թմրամիջոցների ներկրմանը, ըստ Ղազարյանի, մեծ քանակի թմրամիջոց Հայաստան է ներկրվում հարևան երկրներից և, հատկապես, Մեղրիի սահմանային հատվածով։ Ղազարյանի խոսքով՝ այդտեղ ոստիկանության իրավասությունը սահմանափակ է։

Նախարարն անդրադարձել է նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը անչափահասների մասնակցությանը՝ շեշտելով, որ վերջին 5 տարում քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված անաչափահասների թիվն ամեն տարի չի գերազանցել 10-ը։

Ղազարյանը նաև հայտնել է, որ 47 ոստիկան թմրամիջոց օգտագործելու համար հեռացվել է համակարգից։