Հասարակություն

«Հանցավորության վրա ազդում են նաև համաներումները». նախարար

«Հանցավորության վրա ազդում են նաև համաներումները». նախարար

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է նախկինում դատապարտված անձանց կողմից հանցագործության դեպքերին։ Նրա խոսքով՝ հանցավորության վրա որոշակի ազդեցություն են ունենում համաներումները. «Յուրաքանչյուր համաներումից հետո արձանագրվում է հանցավորության աճ»,- ասել է նա: 

Ըստ նախարարի՝ վերջին համաներումից հետո 2019-2021թթ. համաներված 4976 անձանցից հետագայում հանցանք է կատարել 1152-ը։

«Միևնույն ժամանակ, վերջին 5 տարվա ընթացքում նախկինում դատապարտված 1521 անձի կողմից կատարվել է 1980 հանցագործություն։ 2019թ. այդ թիվը 337 էր, 2020թ.` 242, 2021թ.` 531, 2022թ.` 562, 2023թ.` 310»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական