Հասարակություն

Աբովյանում ծավալուն աշխատանքներ են արվում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականցվում են բնակավայրերի բարեկարգման և բնակիչների կենսապայմանների բարելավմանն ուղղված ծավալուն աշխատանքներ:

2024 թվականին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվել են ճանապարհաշինական, ներհամայնքային փողոցների բարեկարգման լայնածավալ աշխատանքներ:
Ծրագրի շրջանակում Աբովյան քաղաքի Էդ. Ավագյան փողոցը վերակառուցվել, ասֆալտապատվել է 950մ երկարությամբ, 10մ լայնությամբ (9500մ2 մակերեսով), մայթը հիմնանորոգվել է 1800 մ երկարությամբ, 3,5 մ լայնությամբ (6300մ2 մակերեսով), կառուցվել է ջրահեռացման համակարգ 950մ երկարությամբ:

Ընթացիկ տարում ներհամայնքային փոցոցների բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև համայնքի ինը գյուղական բնակավայրերում:

Համայնքային փողոցների ասֆալտապատում ծրագրի ընդհանուր բյուջեն 1 045 159 159 դրամ է, որից պետական բյուջեի մասնաբաժինը 35% է (365 805 706 դրամ), իսկ համայնքի ներդրումը 65% (679 353 453 դրամ):

Աբովյան համայնքում պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող աշխատանքներից այս պահին ընթացքի մեջ են նաև Բալահովիտ բնակավայրում հիմքից կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքերը: 2022 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրի արժեքը 158 մլն. դրամ է, որից 70%-ը (110 600 000 դրամ) պետական բյուջեի ֆինանսական մասնաբաժինն է, 30%-ը (47 400 000 դրամ) համայնքի ներդրումը:

Բալահովիտ բնակավայրում 70 երեխայի համար կառուցվող մանկապարտեզի աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Աբովյան համայնքում այս պահին ընթանում են նաև Աբովյան քաղաքի շուրջ 292 վերելակների արդիականացման աշխատանքները, որը ներառում է վերելակների ընդհանուր խցիկի փոխարինում, խցիկի ներսի կառավարման վահանակի և դրսի կանչի վահանակի փոխարինում նորերով:

Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 92 534 982 դրամ է, որից 45%-ը (41 640 742 դրամ) պետական բյուջեի ֆինանսական մասնաբաժինն է, 55%-ը (50 894 240 դրամ) համայնքի ներդրումը: