Հասարակություն

Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» ՀԿ-ի ներկայացուցիչները

Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, որին մասնակցել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը:

Ընդգծելով փոխհամագործակցությունը բոլոր հարթակներում` պատգամավորները նշել են, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է ԵՄ-ի հետ առավել սերտ հարաբերությունների ձեւավորումը:

Դանիական պատվիրակությունը գլխավորող Քենեթ Ֆինսենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ողջունել է Հայաստանի նախաձեռնողականությունը ԵՄ-ի հետ խորացող հարաբերությունների հարցում:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային օրակարգային հարցերի շուրջ: