Հասարակություն

Մեղրիում այրվել է խոտածածկույթ

Մեղրիում այրվել է խոտածածկույթ

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի «Թաղամիր» կոչվող տարածքի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 14-ին, ժամը 16:40-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել է շուրջ 41 հա խոտածածկույթ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական