Հասարակություն

Խաչատուր Բալասանյանը չի կալանավորվի

Խաչատուր Բալասանյանը չի կալանավորվի

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանից։

«Դատավոր Վարդգես Ստեփանյանը կիրառեց համակցված խափանման միջոց գրավ և տնային կալանք»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործով ձերբակալվել է Գյումրիի ներկա փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական