Չինաստանի Սիչուանի համալսարանի գիտնականները պարզել են, որ քրոնիկ սթրեսը նվազեցնում է աղիների օգտակար բակտերիաների քանակը, որոնք կարևոր դեր են խաղում քաղցկեղի դեմ օրգանիզմի իմունային արձագանքման գործում:
Հետազոտության արդյունքները ներկայացված են UEG Week 2024-ին՝ գաստրոէնտերոլոգիայի այլ վերջին գիտական առաջընթացների հետ մեկտեղ: Փորձի ընթացքում գիտնականները սթրեսի են ենթարկել աղիքային քաղցկեղով հիվանդ լաբորատոր մկներին: Հետազոտողները այնուհետ վերլուծել են կրծողների աղիների միկրոբիոմի բաղադրությունը:
Պարզվել է, որ խրոնիկական սթրեսը հրահրել է ուռուցքների արագացված աճը և նվազեցնել աղիքային օգտակար բակտերիաների, հատկապես Lactobacillus սեռի քանակը։ Հենց Lactobacillus-ն է մասնակցում օրգանիզմի հակաքաղցկեղային իմունային պատասխանի ապահովմանը:
Հետագայում ուսումնասիրելու համար, թե ինչպես է աղիքային միկրոբիոտայի առողջությունն ազդում CD8+ T բջիջների մակարդակի վրա, որը օրգանիզմի մեկ այլ կարևոր պաշտպան է քաղցկեղից, հետազոտողները կերակրել են Lactobacillus պարունակող սննդակարգով խրոնիկ սթրեսի ենթարկված մկներին: Սա հանգեցրել է ուռուցքի աճի դանդաղմանը:
Գիտնականների կարծիքով՝ արդյունքները կարող են նոր հնարավորություններ բացել կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման և բուժման համար։ Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ, թե արդյոք Lactobacillus հավելումները կարող են ուժեղացնել մարդու մարմնի բնական պաշտպանությունը: Սա հաստատելու համար անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություն: