Հասարակություն

Գյումրի-Երևան ավտոճանապարհին ZIL-ը կողաշրջվել է, կա տուժած

Գյումրի-Երևան ավտոճանապարհին ZIL-ը կողաշրջվել է, կա տուժած

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:05-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները սահմանազատել են տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական