ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանք փոխարինվել է տնային կալանքով 2 ամիս ժամկետով. տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Լիանա Ռաֆաելյանը։
Դատարանը նաև սահմանեց 2 մլն դրամ գրավ եվ ստորագրություն ՝չհեռանալու մասին :
«Բացի այդ՝ գործն ըստ ընդդատության ուղարկվել է Արարատի եվ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարույթի բոլոր մասնակիցները Վայոց ձորի բնակիչներ են»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Վարդանյանը կալանավորվել էր հունիսի 16-ին։ Վերջինս մեղադրվում է հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։
Հայկ Մագոյան