ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձի առիթով:
«ՀՀ քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա ՀՀ արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ում «գործ սարքելու» ինստիտուտը վերացվել է և դրան վերադարձ չի լինի։
«ՀՀ-ում կա արդարություն, կա արդարադատություն, բոլորը հավասար են օրենքի առաջ, չկան արտոնյալներ՝ լինեն նախկին և ներկա, և ՀՀ-ում օրենքն ու օրինականությունը, իրավակարգն ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր չեն, այլ իրականություն և իրողություն»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձը համարում է զրոյական կետ ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ այն առումով, որ զրոյական կետից հաջորդող կետում ՀՀ քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա՝ արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության մասին։