Հասարակություն

Վարչապետը ստորագրել է Հակոբ Վարդանյանի ազատման որոշումը

Վարչապետը ստորագրել է Հակոբ Վարդանյանի ազատման որոշումը

Վարչապետի որոշմամբ, Հակոբ Վարդանյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ փոխնախարարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Վարդանյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հակոբ Վարդանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական