Հասարակություն

Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետի որդին

Գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։

Radar Armenia-ի հետ զրույցում ՔԿ-ից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ ձերբակալումը, քննիչի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող՝ նրա և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։

Հավելյալ տեղեկատվություն ավելի ուշ կտրամադրվի։ 

Հայկ Մագոյան