Հասարակություն

Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել։ Տեղեկությունը Radar Armenia-ին հաստատեց ՀԾԿՀ խոսնակը։ 

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Բաղրամյանը ՀԾԿՀ նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2019-ի ապրիլից։ Պաշտոնում վերընտրվել էր 2024թ․ փետրվարին։