Հասարակություն

ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից

ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անդրադարձել է Ջ.Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցի ձերբակալությանը։

«Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն։

Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը:

Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական