Հասարակություն

«Գազի և բենզինի ոլորտը խիստ մտահոգիչ է․ ստվերի հետ խնդիր կա». Բադասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե գազի և բենզինի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր կա։

«Կան ընկերություններ, որոնք հաստատակամորեն իրենց վարքագիծը չեն փոխում, և, ընդհանուր առմամբ, ոլորտը խիստ մտահոգիչ է ինձ համար։ Բազմաթիվ հսկողական միջոցառումներ են արվում»,- ասել է նա՝ հավելելով, որ գրեթե բոլոր խոշոր ներմուծողները և խոշոր ընկերությունները ստվերի հետ խնդիր ունեն։

ՊԵԿ նախագահը նաև նշել է, թե ՀՀ բյուջեի եկամուտները 7 տարում կրկնապատկվել են և արդեն կազմում են մոտ 6,9 մլրդ դոլար՝ առանց հարկային բեռի ավելացման։