Վանաձոր համայնքում 2024 թվականին ևս պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը շարունակվում են:
Այս տարի նախատեսվում է հիմնանորոգել՝
- Վանաձոր համայնքի Ուսանողական, Շինարարների և Վ․Համաբարձումյան փողոցները: Ծրագրի արժեքը 738 500 000 դրամ է։ Մրցույթը կայացել է։
- Վանաձոր համայնքի Տարոն 2, 4 թաղամասերի ծրագրի արժեքը 791 250 000 դրամ է։ Մրցույթը կայացել է։
- Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի փողոցները: Ծրագրի արժեքը 158 250 000 դրամ է։ Մրցույթը կայացել է։
- Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրի ներհամայնքային փողոցները՝ սալարկմամբ: Ծրագրի արժեքը 116 050 000 դրամ է։
Շարունակվում են՝
- Վանաձոր համայնքի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի (1-ին և 2-րդ փուլ) կառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը 174 762 000 դրամ է։
- Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցման (2-րդ փուլ) աշխատանքները: Ծրագրի արժեքը 308 581 002 դրամ է։