Հասարակություն

Հայտնի է դպրոցի աշխատակցին ձերբակալելու պատճառը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Անառակաբարո արարք կատարելը). այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

«Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։

Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ»։

Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում։

Հիշեցնենք՝ քիչ առաջ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։