ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ:
Նախարարը լրատվամիջոցների հետ զրույցում կարևորել է հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց պատվաստումները և սեփական օրինակով հորդորել քաղաքացիներին չուշացնել գրիպի կանխարգելումը:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պատվաստումներն առավելի հասանելի դարձնելու համար, բացի պոլիկլինիկաներից, քաղաքացիները կարող են մոտենալ շարժական պատվաստումային կետեր և, անկախ կցագրման վայրից, արագ պատվաստվել:
Յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։ Հյուսիսային պողոտա-Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք և Վերնիսաժի հարակից տարածք: