Ուսուցիչները կկարողանան ատեստավորման մասնակցել էլեկտրոնային եղանակով. կառավարության նիստում ընդունվել է համապատասխան որոշումը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` այսպես կկրճատվի ժամանակը, որ ծախսվում էր առաջադրանքները լուծելու և դրանք ձևաթղթում անցկացնելու մասով. «Սա ևս մեկ միջոց է՝ խրախուսել ուսուցիչների մոտ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները»,- ասել է նա։
Ըստ նախարարի՝ ուսուցիչը, լրացնելով թեստը, ավարտից հետո կտեսնի արդյունքը, և պարզ կդառնա՝ նշված հարցերից քանիսին է ճիշտ պատասխանել։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում 35 քննական կենտրոն կլինի. «Քանի որ սա առաջին տարին է, անհնարինության դեպքում չենք բացառել նաև թղթային տարբերակը»,- ասել է նա։