Հասարակություն

Գեոմագնիսական փոթորիկը Հայաստանին կհարվածի հոկտեմբերի 10-ին և 11-ին

Աստղագետները հայտնում են սպասվող գեոմագնիսական փոթորկի մասին, որը մեզ կհարվածի հոկտեմբերի 10-11-ը՝ սկսած Երևանի ժամանակով 20:00-ից, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

«Ըստ ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA), այն կլինի G3 դասի «ուժեղ», բայց կարող է ուժեղանալ մինչև G4 «շատ ուժեղ» դասի: Արևային բիծը AR3848 ժայթքել է հոկտեմբերի 9-ին 01:50 (UTC) և 12:40 (UTC) ժամերին առաջացնելով X1.8 և X1.5 դասի երկու բռնկում»,- գրել է նա: