Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով էլեկտրոմոբիլների անմաքս ներկրման հանարավորությանը, նշել է, որ մաքսատուրքի հարցը որոշվում է ԵԱՏՄ-ում. «Սա վերպետական խնդիր է, ես չգիտեմ՝ հետագայում ԵԱՏՄ ձևաչափով քննարկման առիթ, թերևս, կունենանք»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելել է, որ Հայաստանն ամենամեծ արտոնություններն ունի ԵԱՏՄ-ում. «Քիչ երկրների շարքում ենք, որ ուտիլիզացիոն տուրք չենք սահմանում»։
Գրիգորյանը նաև նշել է, որ հետագայում ԵԱՏՄ-ում արտոնյալ ռեժիմ ստանալը բավական բարդ է լինելու. «Եւ Ղազախստանը, և Ռուսաստանը, որքանով գիտեմ, նաև Ղրղզստանը, էլեկտրոմոբիլների արտադրություն են պլանավորում, ավելի ճիշտ՝ արտադրության լոկալիզացիա։ Եւ դա նշանակում է, որ շատ դժվար կլինի մաքսատուրքի գծով արտոնությունների քվոտա ստանալ ապագայում»։