Հասարակություն

Վթարից հետո հոսպիտալացված անձանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Վթարից հետո հոսպիտալացված անձանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, հոսպիտալացվել է 8 անձ, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

7 տուժածից մեկն անչափահաս է: Բժիշկները տուժածների առողջական վիճակն այս պահին գնահատում են ծանր:

Հիշեցնենք, որ այսօր Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական