Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը։ Երկարությունը 5.7կմ է։ Շինարարական աշխատանքները կատարում է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։ Այժմ կատարվում են քանդման, հողային աշխատանքներ, տեղադրվում է նաև ավազակոպճային շերտ։
Ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել և գրեթե անանցանելի վիճակում էր։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։