Հասարակություն

Ատամնաբուժարանից վերադարձած կալանավորի մոտ հայտնաբերվել են արգելված իրեր

Ատամնաբուժարանից վերադարձած կալանավորի մոտ հայտնաբերվել են արգելված իրեր

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել ատամնաբուժական կլինիկայից վերադարձված կալանավորված անձ Ա․Հ․-ին:

Խուզարկության արդյունքում քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, որոնք Ա․Հ․-ն թաքցրել էր տաբատի մեջ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական