ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմն իրեն անակնկալ է մատուցել։
«Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմն այսպիսի անակնկալ մատուցեց։ Շնորհակալ եմ»,- տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետը։
Տեսանյութում Նիկոլ Փաշինյանին հյուրանոցի աշխատակիցներն ընդունում են ծափահարություններով, վարչապետը պատասխանում է ձեռքսեղմամբ։