Հասարակություն

Աղվան Հովսեփյանից պահանջում են բռնագանձել 29 անշարժ գույք, 2.5 մլրդ դրամից ավելի գումար

Աղվան Հովսեփյանից պահանջում են բռնագանձել 29 անշարժ գույք, 2.5 մլրդ դրամից ավելի գումար

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարան՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝

  • 29 անշարժ գույք,
  • 8 իրավաբանական անձանցում մասնակցություն,
  • 2 միլիարդ 551 մլն 100 հազար դրամ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական