Հասարակություն

Տեսչականը «Դոմուսի» Իսակովի հասցեում ստուգումներ չէր իրականացրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի սրահի Իսակովի 29/1 հասցեում վերահսկողական գործառույթներ չէր իրականացրել. Radar Armenia-ն այս մասին տեղեկացավ տեսչական մարմնից։

«Տեսչական մարմնի կողմից 2023 թ․ դեկտեմբերին հաստատված արդեն իսկ 2024 թ․ տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված է այս տարվա 4-րդ եռամսյակում իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ ներառված են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյկետներ, այդ թվում Դոմուս կահույքի ցանցի տարբեր հասցեներ»,- հայտենցին գերատեսչությոնից։

Հիշեցնենք՝ «Դոմուս» խանութի՝ Իսակովի պողոտայի պահեստային հատվածում հրդեհ էր բռնկվել։ Տուժածներ չկան։

Հայկ Մագոյան