2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Այսօր Շառլ Ազնավուրի անվան գրադարանը նշում է ոչ միայն աշխատակիցների, այլև գրադարանի կազմավորման 25-ամյակը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
1998թ. համայնքային 5 գրադարանների վերամիավորմամբ ստեղծվել է Աջափնյակ վարչական շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգը: 2021թ. անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով: Ներկայումս գրադարանն ունի երեք մասնաճյուղ:
Մանրամասները՝ տեսանյութում։