Հրդեհը մեկուսացվել է, տուժածներ չկան. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն– ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
«Հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել։ Ըստ աշխատակցի՝ հոսանքը գնացել է, հետո հրդեհ է բռնկվել։ Տանիքին տեղադրված է եղել արևային համակարգ, որի պատճառով հրդեհաշիջումը փոքր-ինչ դժվարացավ»,- նշել է նա։
Ըստ Ցուցուլյանի՝ հրդեհված տարածքում հակահրդեհային համակարգ չի եղել. «Փոխանցում եմ ձեզ Երևանի հակահրդեհային տեսչության պետի խոսքը՝ ներսում հակահրդեհային որևէ համակարգ տեղադրված չէր»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ այսօր ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։