Հասարակություն

Բերդի բժշկական կենտրոնին է տրվել թվային ռենտգեն սարք

Տավուշի մարզում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն։ Տնօրեն Արմեն Մարդանյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է բուժկենտրոնում, զրուցել բուժանձնակազմի հետ։

Կարևորելով մարզային բուժհաստատությունների վերազինման, քաղաքացիների համար բուժծառայության ֆիզիկական հասանելիության խնդիրը` Առողջապահության նախարարի որոշմամբ Բերդի ԲԿ-ին է տրվել թվային ռենտգեն սարք։ Այն կսպասարկի Բերդ քաղաքի և հարակից բնակավայրերի 25 հազար բնակչությանը։