«Դոմուսի» հրդեհի հետևանքով հոսպիտալացվածներ չկան. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք՝ այսօր հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհը մեկուսացվել է, տուժածներ չկան:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն– ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հայտնել էր, որ հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել, այլ՝ ըստ աշխատակիցների՝ այն առաջացել է էլեկտրականության անջատումներից:
Հայկ Մագոյան