«Դոմուս» խանութների ցանցի պահեստում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների մասին դեռ տեղեկատվություն չունենք. հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Նրա խոսքով, հրդեհը բացի պահեստային հատվածից, տարածվել է խանութի տարածք։
Ավելի ուշ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ, ըստ իրենց տեղեկությունների, տուժածներ չկան և ովքեր եղել են ներսում, դուրս են եկել։
«Հրդեհը պահեստի հատվածից տեղափոխվել է խանութի հատված։ Այս պահին այրվում է կահույք, տեխնիկա և շինանյութ»,- ասել է Նարեկ Սարգսյանը։
ՆԳՆ խոսնակը նաև հայտնել է, որ հրդեհի առաջացման վարկածներ դեռ չկան։
Հիշեցնենք, այսօր հրդեհ էր բռնկվել «Դոմուս» խանութների ցանցի Իսակովի պողոտայի մասնաճյուղում՝ պահեստային հատվածում։