Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Radar Armenia-ն ՆԳՆ-ից տեղեկացավ, որ ժամը 12-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բուժկենտրոնից հայտնել են, որ մահացած վիճակում Նոր Երզնկա բնակավայրից իրենց մոտ են տեղափոխել 2009թ․ ծնված տղա երեխա։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
Shamshyan.com-ը հայտնում է, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Դավիթ Ռ.-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոյելբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել, ու մինչ շտապօգնության ժամանումը, հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: