Հասարակություն

COVID-19-ի քանի՞ դեպք է արձանագրվել

COVID-19-ի քանի՞ դեպք է արձանագրվել

Հայաստանում այս տարվա ընթացքում՝ մինչև սեպտեմբերի 20-ը արձանագրվել է COVID-19-ի 2223 դեպք. Radar Armenia-ին հայտնել են Առողջապահության նախարարությունից։

Ըստ վիճակագրության կոմիտեից ստացված տվյալների՝ միայն օգոստոս ամսին կորոնավիրուսով վարակվել է 502 անձ, որից 145-ը՝ մինչև 14 տարեկաններ, 91-ը՝ 63-ից բարձր։ 

Նշենք, որ 502 անձից 291-ը կանայք և աղջիկներ են։

Օգոստոսին մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակվել է 133 անձ։ Օգոստոս ամսվա տվյալներով ամենափոքր ցուցանիշը գրանցվել է Վայոց ձորում՝ վարակվել է ընդամենը 7 մարդ։

Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ։ 2023-ի նույն ժամանակահատվածում քովիդից մահացել էր 37-ը։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական