ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել երեխաների առևանգման փորձից։
ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ 57-ամյա անձը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մոտենում է միասին քայլող 11 և 12 տարեկան երկու երեխայի և հորդորելու, համոզելու եղանակով փորձում նրանց նստեցնել իր ավտոմեքենան:
57-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան ներկայացվել է մեղադրանք։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Քննության ընթացքում հարցաքննվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների և մանկապարտեզների տնօրենները՝ պարզելու համար իրենց հաստատություններից երեխայի առևանգման կամ դրա փորձ եղել է, թե՝ ոչ, և նման դեպքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել: