Հասարակություն

Իրանի երկրաշարժի վերծանման գրաֆիկը տարբերվել է սովորական երկրաշարժի տիպային գրաֆիկից

Համացանցում տարբեր աղբյուրներ հայտնում են, որ նախօրեին Իրանում արձանագրվել է 4.6 մագնիտուդով երկրաշարժ, որի վերծանման գրաֆիկը տարբերվել է սովորական բնական երկրաշարժի տիպային գրաֆիկից։

Ըստ որոշ վերլուծությունների` այդ գրաֆիկը նման է միջուկային ռումբի փորձարկման հետևանքով առաջացող երկրաշարժին։ Ենթադրվում է, որ գուցե Իրանն է կատարել իր առաջին փորձարկումը։

Այս տեղեկատվությունը վերլուծության արդյունք է, պաշտոնական, փաստական տվյալ չկա։