35 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ է տրվում սննդակարգում ավելացնել հեշտությամբ մարսվող սպիտակուցի քանակը, քանի որ այս տարիքում սկսվում են մկանային զանգվածի կորստի հետ կապված գործընթացները, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Օդինցովոյի շրջանային հիվանդանոցի սննդաբան Գալինա Վոլկովան։
«35 տարեկանից հետո սկսում է զարգանալ սարկոպենիա կոչվածը, երբ սկսում ենք կորցնել մկանային զանգվածը տարիքային փոփոխությունների արդյունքում։ Ուշադրություն դարձրեք սպիտակուցային մթերքների օգտագործմանը, դրանք պետք է լինեն սննդակարգում»,- նշել է Վոլկովան։
Դիետոլոգի խոսքով՝ նախաճաշին հեշտ մարսվող սպիտակուց կարելի է ստանալ, օրինակ, ձվից ու կաթնաշոռից։ Միևնույն ժամանակ, կարևոր է հաշվի առնել դրանց պատրաստման եղանակը:
«Շաբաթական 2-3 անգամ կարմիր միս, այլ դեպքերում՝ թռչնամիս կամ ձուկ օգտագործեք։ Կարմիր մսից և թռչնամսից ստացված սպիտակուցը նույնպես մեծ նշանակություն ունիօրգանիզմի համար։ Նախընտրելի է դրանք ուտել շոգեխաշած կամ խաշած վիճակում»,- ասել է դիետոլոգը։