«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արևադարձային «Քիրք» ցիկլոնը շարունակում է մնալ 4-րդ կարգի փոթորիկ՝ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով: Քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 209 կմ/ժ-ի (58 մ/վ), պոռթկումները՝ մինչև 252 կմ/ժ (70 մ/վ): Քիրքը շարժվում է դեպի հյուսիս և հետագայում կշարունակվի հյուսիս-արևելք՝ դեպի Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա:
Վերջին կանխատեսումների համաձայն՝ Քիրքը Լա Մանշ կհասնի հոկտեմբերի 10-ին՝ որպես խորը հետտրոպիկական ցիկլոն։ Ակնկալվում է, որ փոթորիկները կգերազանցեն 110 կմ/ժ արագությունը շատ տարածքներում հնարավոր են վնասներ»։